Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Վերջին հրաժեշտը Վահան Հովհաննիսյանին

Վերջին հրաժեշտը Վահան Հովհաննիսյանին
30.12.2014 | 14:07

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ԳԴՀ- ում ՀՀ դեսպան, ՀՅԴ բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որոշվել է, որ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին, ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին, ժամը 11:00-13:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ